Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Երեք ամիս շարունակ «ուչաստկովու» մի գործ չեն կարողանում բացահայտել

Երեք ամիս շարունակ «ուչաստկովու» մի գործ չեն կարողանում  բացահայտել
28.11.2024 | 06:55

Մասիսի ոստիկաններն ընդդեմ ողջամտության, օրենքի և ... հնդիկների

Շուրջ 2 տարի առաջ Հայաստանում բնակվող Հնդկաստանի քաղաքացին անհայտ ծագումնաբանություն ունեցող և ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանցից ավտոմեքենա գնեց: Վերջիններս հնդիկից գումարը վերցրեցին, սակայն ավտոմեքենան չանվանափոխեցին:

Խաբեցին:

Ի վերջո, գործը հասավ Մասիսի ոստիկանություն:

Շուրջ երեք ամիս է, ինչ Մասիսի ոստիկաններ Ա.Ս-ն և Կ.Հ-ն իբր «զբաղվում են» Հնդկաստանի քաղաքացու իրավունքների վերականգնման գործով:

Ըստ ՄԻԱՅՆ հանրամատչելի տեղեկությունների, այդ նույն վերջին երեք ամսվա ընթացքում Հնդկաստանը Հայաստանին մատակարարել է մի քանի խմբաքանակ Pinaka հրթիռներ և Akash հակաօդային պաշտպանության համակարգեր: Բա ...

Իսկ, իրականում, ինչո՞վ են զբաղվում Մասիսի ոստիկանները: Չգիտեմ:

Գիտեմ միայն, որ երեք ամիս շարունակ «ուչաստկովու» գործի բացահայտումը ողջամիտ չէ, հակասում է օրենքին և ստվեր գցում հայ-հնդկական հարաբերությունների վրա:

ՀՀ ներքին գործերի նախարարություն և Հայաստանում Հնդկաստանի դեսպանություն (India in Armenia and Georgia, Embassy of India, Yerevan), ճիշտ եմ ասում, չէ՞:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4434

Մեկնաբանություններ